Advertising Boards Կրիչներ

The privilege of an outdoor advertisment is its large audience. A lot of potential buyers are informed about a product through outdoor advertisments.

Nowdays a vast number of advertising boards of different types are presented to the advertisers’ choice and they are even given the opportunity to place their advertisments very near to the place where the advertised products are sold. When launching a large advertising campaign one should but use outdoor advertisments. The advantage of the outdoor advertisments, that serves to the interests of the advertisers, is that they serve to their purpose not only during daytime but also during night-time because of their night-time illumination.

Գովազդային վահանակի առավելությունը մեծ լսարանն է: Մի շարք պոտենցյալ գնորդներ ապրանքների մասին իրազեկվում են հենց այս գովազդային վահանակների միջոցով։

Ներկայումս գովազդատուներին են ներկայացվում մեծաթիվ գովազդային վահանակներ, որոնց վրա վերջիններս կարող են տեղադրել իրենց գովազդները, նույնիսկ վաճառվող ապրանքի կետին շատ մոտ։ Հնարավոր չէ իրականացնել խոշոր գովազդային արշավներ առանց գովազդային վահանակների։ Գովազդային վահանակների վրա գովազդ տեղադրելը ծառայում է գովազդատուի շահերին ոչ միայն ցերեկային ժամերին, այլ նաև գիշերային ժամերին արտաքին լուսավորության շնորհիվ։crypto farmer

Արտաքին վահանակ

Արտաքին վահանակԱրտաքին վահանակը 3մ×6մ մակերես ունեցող գովազդային վահանակ է։ Արտաքին գովազդի ասպարեզում ցանկացած տեսակի գովազդային արշավ իրականացնելիս ամենատարածված գովազդային վահանակը 3մ×6մ մակերես ունեցող արտաքին վահանակն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ այն ամենաարդյունավետ գովազդային վահանակն է։ Այն կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք գովազդային մակերես։ Արտաքին վահանակները նաև ունենում են եռակողմ պրիզմա և միակողմ կառուցվածքներ: Վերջիններս տեղադրվում են շենքերի պատերին։

Պրիզմատրոն

ՊրիզմատրոնՊրիզմատրոնը գովազդային վահանակ է, որի գովազդային մակերեսը ձևավորվում է մի շարք հավասարակողմ եռանկյունաձև պրիզմաներից: Պրիզմայի 120° պտույտի արդյունքում փոխվում է ամբողջ պատկերը: Այսպիսով՝ ամբողջական՝ 360°-ի պտույտի դեպքում, պրիզմատրոն վահանակը ունենում է գովազդային պատկերի եռակի փոփոխում: Այս վահանակները հիմնականում տեղադրվում են հոծ բազմություն ունեցող վայրերում և ունեն արտաքին լուսավորություն: Դրանք հնարավոր է տեղադրել շենքերի և կառույցների պատերին ու տանիքներին: Թեպետ պրիզմատրոնն առաջին հայացքից սովորական վահանակ է, այնուամենայնիվ այն մյուս վահանակներից տարբերվում է իր գործառույթային և որակային հատկանիշներով: Վերոհիշյալ գովազդային վահանակի հիմնական առանձնահատկությունը կայանում է երեք տարբեր պատկերների արագ և հաջորդաբար հերթագայման մեջ: Հայտնի է, որ մարդու աչքը անմիջապես ընկալում է տարածության մեջ ամենաչնչին փոփոխությունը, այդ իսկ պատճառով փոփոխվող պատկերները ի տարբերություն համանման անշարժ պատկերների նկատվում են ավելի մեծ քանակությամբ մարդկանց կողմից: Պրիզմատրոն սարքավորման կիրառումը լուծեց և´ տեխնիկական, և´ գովազդային խնդիրները (գունային գամմայի հակադրություն, երեք պատկերների «բազմասյուժետայնություն՚, «անկանխատեսելիության էֆեկտ՚): Հնարավորություն ընձեռելով մեկ սարքավորման միջոցով ցուցադրել մեկը մյուսին հաջորդող երեք տարբեր պատկերներ՝ պրիզմատրոն վահանակը նոր էջ բացեց արտաքին գովազդի պատմության մեջ: Անմիջապես աչքի ընկնելու առանձնահատկության շնորհիվ պրիզմատրոնները տեղադրվում են մարզադաշտերում, փողոցներում, երկաթուղային կայարաններում, ցուցասրահներում, անցումներում, սուպերմարկետներում եւ այլուր: Պրիզմատրոնը գրեթե չունի սահմանափակումներ ձևի ընտրության մեջ: Սովորական հարթ ուղղահայաց և հորիզոնական պրիզմաների դասավորության շնորհիվ պրիզմատրոն վահանակը ստանում է ծավալուն և ոչ ստանդարտ կոնստրուկցիայի կառուցվածք: Համակարգչի օգնությամբ կարելի է վերահսկել պրիզմաների պտույտների արագությունը և հաջորդականությունը, ինչի շնորհիվ կարելի է ստանալ աներևակայելի էֆեկտների: Օրինակ, կարելի է, ծրագրավորել երեք պատկերներից յուրաքանչյուրի ցուցադրման ժամանակահատվածը` սկսած մի քանի վայրկյանից մինչև տասնյակ րոպեներ, սահմանել պրիզմայի պտույտի անկյունը ավելի լավ տեսադաշտ ստեղծելու համար, ավտոմատ վերահսկել գովազդային մակերեսի առանձին բաժինները՝ ստեղծելով տարբեր համադրություններ:

Սուպեր վահանակ

Սուպեր վահանակՍուպեր վահանակը մեծամասշտաբ շարժական կամ անշարժ գովազդային վահանակ է` 15մх5մ կամ 12մх5մ մակերեսով: Այն երկկողմանի գովազդային վահանակ է և ունի բարձր ձող, որը գովազդն ավելի տեսանելի է դարձնում: Տեղադրվում է մայրուղիների վրա և հոծ երթևեկելի հատվածներում: Սուպերվահանակի առավելությունը մյուս վահանակների նկատմամբ կայանում է գրաված բարձր դիրքի և գովազդայն մակերեսի մեծության մեջ: Սուպերսայտի վրա տեղադրված գովազդի ազդեցությունը սպառողների վրա ավելի մեծ է լինում հատկապես լուսավորության առկայության դեպքում:

Յունիպոլ

ՅունիպոլՅունիպոլը մեծամասշտաբ գովազդային շարժական վահանակ է` 15մх5մ կամ 12մх5մ մակերեսով: Այն ունի բարձր ձող, եռակողմ է և պտտվում է իր առանցքի շուրջը, որի շնորհիվ բոլոր երեք կողմերը տեսանելի են սպառողներին բոլոր անկյուններց:

Սուպերբորդ

ՍուպերբորդՍուպերբորդը մեծամասշտաբ անշարժ կամ շարժական գովազդային վահանակ է 12մ×4մ մակերեսով` արտաքին կամ ներքին լուսավորությամբ: Որպես կանոն այն երկկողմանի է և ունի բարձր ձող, որն ապահովում է մեծ տեսանելիություն հեռու տարածություններից: Մինչև 200մ հեռավորությունից տեսանելիության շնորհիվ սուպերբորդը, այնպես ինչպես սուպերսայտը և յունիպոդը, ունի գերիշխող դեր մնացած բոլոր գովազդային կառույցների նկատմամբ:

Տանիքային վահանակ (տանիք)

Տանիքային վահանակ (տանիք)Տանիքային վահանակը (տանիքը) շարժական կամ անշարժ գավազդային կառույց է, որը կարող է լինել ինչպես ստանդարտ՝ ուղղանկյան ձևով, այնպես էլ ոչ ստանդարտ՝ ապրանքանիշի կամ ապրանքատեսակի ձևով: Նման վահանակները վկայում են տվյալ ընկերության առաջընթացի և բարեկեցության մասին և հանդիսանում են ընկերության այցեքարտը: Տանիքային վահանակները (տանիքները) տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից և հիմնականում տեղադրվում են գլխավոր ու կենտրոնական պողոտաների և մայրուղիների վրա:

Բրենդմաուեր (պատ)

Բրենդմաուեր (պատ)Բրենդմաուերը (պատը) իրենից ներկայացնում է մեծամասշտաբ մետաղյա գովազդային կառույց, որը ամրացվում է շենքերի կամ շինությաների պատերին և որի վրա անց է կացվում գովազդային պատկերով հատուկ բաններային կտոր: Այն կարող է ունենալ յուրահատուկ ձևաչափ՝ կախված պատի մակերեսից: Լուսավորվում է լուսարձակներով, ունի ոչ ստանդարտ տեղակայում: Օրիգինալ պատկերները և մեծ մակերեսը առանձնացնում են այս վահանակը գովազդային մյուս վահանակներից:

Սկրոլլեր

ՍկրոլլերՍկրոլլեր վահանակն տեղադրվում է շենքերի ու շինությունների ճակատային մասում կամ մայթերին: Ունի ներքին լուսավորություն, գովազդային պատկերները փոփոխվում են հաջորդաբար: Սկրոլլեր վահանակների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հնարավոր է ցուցադրել 3-6 փոփոխվող գովազդային մակերես, իսկ պատկերների հերթագայման շարժը գրավում է անցորդների և մեքենաների ուղևորների ուշադրությունը՝ մինչ մեքենան կանգնած է լուսակրի տակ: Սկրոլլեր վահանակները շատ հաճախ տեղադրվում են ամառային սրճարաններում:

Սիթի ֆորմատ

Սիթի ֆորմատՍիթի ֆորմատը պլաստիկ կամ մետեղյա 1,2մ×1,8մ մակերեսով կրիչ է, որը ունի 1,2մx1,8մ մեկ կամ երկու գովազդային մակերես: Թափանցիկ պլաստմասի ետևում տեղադրվում է գովազդվող պատկերը, որը տպված է կիսաթափանցիկ թղթի կամ վինիլային պաստառի վրա: Ներսում տեղադրված են ցերեկային լամպեր երեկոյան ժամերին լուսավորություն ապահովելու համար: Սիթի ֆորմատի առանձնահատկությունը փողոցների երթևեկելի հատվածներին և մայթերին մոտիկ գտնվելն է: Սովորաբար սիթի ֆորմատը ներդաշնակ է դիտվում քաղաքի այլ կառույցների հետ, չի աղավաղում քաղաքի տեսքը, այդ իսկ պատճառով սպառողների վրա չի թողնում բացասական ազդեցություն:

Պիլլար

ՊիլլարՊիլլարն ունի 1,4մх3,0մ մակերես և ներքին լուսավորություն: Այն ունի երեք գովազդային մակերես, որոնք կարող են լինել հարթ, ուռուցիկ կամ գոգավոր: Այս գովազդային վահանակը լրացնում է քաղաքի տեսքը և ընդգծում է գովազդվող ապրանքի բացառիկությունը: Արտաքին գովազդի տեսակների շարունակական բարելավման շնորհիվ սովորական վահանակները վերածվում են դեկորատիվ էլեմենտների, որոնք զարդարում են քաղաքը և գրավում հասարակության ուշադրությունը: Այս գովազդային վահանկի առավելությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շնորհիվ իր ձևի պիլլարի երեք մակերեսները տեսանելի են բոլոր կողմերից, անկախ երթևեկության ուղղությունից, ինչի շնորհիվ այն հնարավոր է տալիս տեղադրել այս գովազդային վահանակը հրապարակների կենտրոնում, հետիոտների համար նախատեսված շրջաններում, սիզամարգերում: Միևնույն ժամանակ, ի տարբերություն մեծամասշտաբ գովազդային վահանակների, պիլլարները բավականին կոմպակտ են. հեշտությամբ կարող են տեղադրվել անցումների հատվածում և նեղ փողոցներում: Այս կառույցի երկարությունը չի գերազանցում 5մ. մակերեսը, այդ իսկ պատճառով նրանք չեն ճնշում անցորդներին և միևնույն ժամանակ տեսանելի են վարորդների համար: Պիլարներն ունեն ներքին լուսավորություն, որը թույլ է տալիս գովազդային պատկերը ցուցադրել 24 ժամ:

Բրենդավորված կանգառ

Բրենդավորված կանգառԲրենդավորված կանգառները ալյումինե կոնստրուկցիաներ են: Քաղաքային տրանսպորտի կանգառները, օրիգինալ ժամացույցները, գույնզգույն խցիկները և նստարանները ոչ միայն լուծում են որոշ գործառնական խնդիրներ, այլ նաև գեղեցկացնում են փողոցները: Թեպետ բրենդավորված կանգառները գովազդատուների կողմից առաջին հերթին ընկալվում են որպես գովազդային վահանակներ, սպառողն այն ընկալում է որպես շատ բնական երեևույթներ, այդ իսկ պատճառով բրենդավորված կանգառները դառնում են առօրյա կյանքի բաղկացուցիչ մի մասը: Կանգառներում գովազդ տեղադրելով գովազդվող ապրանքն ավելի մոտ և ավելի հասանելի է դառնում սպառողի համար: Գովազի ազդեցությունը ավելի մեծ է հատկապես այս տեսակի գովազդային վահանակների դեպքում, քանի որ դրանց դեպքում կոնտակն ավելի մեծ է: Մինչ ավտոբուսի ուղևորը կանգառում կանգնած սպասում է ավտոբուսին նա զննում է կանգառում տեղադրված լուսավորած գույնզգույն նկարները: Երեկոյան ժամերին լուսավորությունը ոչ միայն ուժեղացնում և երկարացնում է գովազդի ազդեցությունը, այլ նաև հաղորդում է հատուկ տոնական տրամադրություն: Ոչ պակաս մեծ նշանակություն ունի նման գովազային վահանակների մեծաքանակ լինելը, քանի որ շատ ուղևորներ օգտվում են միևնույն երթուղուց, որն էլ մեծացնում է սպառողի կոնտակտը գովազդային վահանակի հետ:

Տրանսպորտային գովազդ

Տրանսպորտային գովազդՏրանսպորտային գովազդն ազդում է հասարակության բոլոր խավերի վրա: Գույնզգույն ավտոբուսները գրավում են ոչ միայն հետիոտների ու ուղևորների, այլ նաև այլ տրանսպորտային միջոցների վարորդների ուշադրությունը: Շնորհիվ տրանսպորտային միջոցների դանդաղ երթևեկությանը գովազդային պատկերի մտապահելու ժամանակահատվածը հասնում է մինչև 15-20վրկ: Ներկայումս գովազդատուներն ավելի շատ հետաքրքրված են տրանսպորտային գովազդով, քանի որ այն ավելի էժան է քան արտաքին գովազդի մյուս տեսակները և միաժամանակ ոչ պակաս արդյունավետ է: Նմանատիպ գովազդը ունի ավելի մեծ գովազդային լսարան և միևնույն ժամանակ իր ձևով բավականին ճկուն է: Այն կարող է հարմարեցվել տվյալ տարածքի պահանջներին: Օրինակ, ավելի նպատակահարմար է տեղադրել լայն սպառում ունեցող ապրանքների գովազդը բնակելի թաղամասներով անցնող ավտոբուսների վրա: Որքան երթուղին երկար է, այնքան ավելի մեծ է գովազդի ազդեցությունը, քանի որ դրա շնորհիվ ավելի շատ սպառողներ են ծանոթանում նոր ապրանքանիշին և մտապահում են կազմակերպության անունը: Տրանսպորտային գովազդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ավելի երկար ազդեցություն է գործում սպառողների վրա: Սա բարձրացնում է գովազդային ինֆորմացիան հիշելու հավանականությունը և իջեցնում է գովազդը չընդունելու հավանականությունը:

Գովազդային պաստառ

Գովազդային պաստառԱրտաքին գովազդի այս տեսակը իրենից ներկայացնում է վինիլային պաստառ, որը տեղադրվում է ճանապարհների հոծ երթևեկելի հատվածներում: Արտաքին գովազդի այս տեսակը հիանալի լուծում է ծանրաբեռնված փողոցների համար: Ծանրաբեռնված փողոցներում հաճախակի խցանումների պատճառով գովազդի ազեցությունը վարորդների և ուղևորների վրա ավելի մեծ է հենց այս տեսակի գովազդային վահանակների դեպքում: Այնուամենայնիվ արտաքին գովազդի այս տեսակը չունի մեծ տարածում եղանակային փոփոխությունների պատճառով այն է՝ ցածր ջերմաստիճան, քամի և այլն:

Լայթբոքս

ԼայթբոքսԼայթբոքսը երկողմանի մակերեսով գովազդային վահանակ է, որն ունի ներքին լուսավորություն և ամրացվում է ամուր շրջանակի մեջ: Վահանակը պատրաստվում է ակրիլային ապակուց կամ պոլիկարբոնատից, իսկ ամուր շրջանակը՝ ալյումինից, որի շնորհիվ այն չի ժանգոտում, ունի երկար օգտակար ծառայության ժամկետ անգամ ոչ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում: Հնարավոր է, որ լայթբոքսը չլինի լուսավորված: Սովորաբար այս վահանակը լինում է 0,8մх1,2մ կամ 1մх1մ մակերես: Այս գովազդային վահանակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն լավ տեսանելի է և ունի երկու գովազդային մակերես: